Կազմակերպության մասին
Բարի գալուստ AMA MEDICAL - ընկերություն:
Ընկեությունը մասնագիտացած է ժամանակակից բժշկական սարքավորումների մատակարարման, տեղադրման և սպասարկման ոլորտում: Ավելի քան 10 տարվա փորձ ունեցող մեր թիմը հաջողությամբ իրականացրել է տարբեր արտադրողների բժշկական սարքավորումների մատակարարման և տեղադրման մի քանի խոշոր նախագծեր:
Մենք ձգտում ենք մեր հաճախորդներին տրամադրել ոչ միայն ամենաարդիական և որակյալ սարքավորումները, այլև տալիս ենք բարձրակարգ սպասարկում: Մեր հիմնական սկզբունքներից մեկը բիզնեսի բացարձակ թափանցիկությունն է` ինչպես մեր գործընկերների, այնպես էլ մեր աշխատակիցների համար: Մեր գործունեության մեկ այլ կարևոր կողմը ճկունությունն է. մենք պատրաստ ենք լսել գործընկերների կարիքները և օպերատիվ լուծումներ տալ: